Welcome to/Добро пожаловать/Բարի գալուստ Tevosyan's BLOG


Tuesday, October 2, 2012

Վերադարձ․․․

Վաղուցվանիղ բլոգումս որևէ գրառում չէի թողել։ Զբաղված էի․․․դասերով ու նման բաներով։ Ես վերադառնում եմ․․․ հետս բերում եմ լիքը - լիքը թարմ նորություններ, հետաքրքիր և զվարճալի տեսահոլովակներ․․․տարբեր տեսակի նոր էջեր, խաղեր և էլի լավ բաներ։

Thursday, May 31, 2012

Խաղ DJ-ների համար

Այս խաղի միջոցով կարող եք պատրաստել կղզիներ,որտեղ իշխում է երաժշտությունը : Այնտեղ ամեն մի առարկա հանում է յուրահատուկ ձայն: Հետաքրքիր խաղ է: Հեշտ կառավորվող է և անգերազանցելի: Խաղացե՛ք և կհասկանաք,թե ինչ էի ուզում ասել:

Sunday, April 22, 2012

Մեսսիի հերթական ռեկորդը

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Խետաֆեի» հետ հանդիպման ընթացքում խփած գոլով «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին արձանագրեց հերթական ռեկորդը: Նա դարձավ Լա լիգայի առաջին ֆուտբոլիստը, ով մեկ առաջնությունում տնային հանդիպումներում խփել է 28 գոլ: Նախկին ռեկորդը` 27 գոլ, պատկանում է Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Թելմո Զարրեին (1950-1951 թթ.) և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Բալթազարին (1988-1989 թթ.): Միայն մեկ գնդակով է նրանց զիջում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն (2010-2011թթ.):

Երեկ փակվեց բոլորիս կողմից շատ սիրված picnik.com-ը

Picnik-ը նկարների ձևավորման համար նախատեսված կայք-ծրագիր էր,,,որը ես շատ էի սիրում: Բայց ի դժբախտություն ինձ և շատերին այն փակվեց,,,սակայն մի շտապեք տխրել,քանի որ ստեղծվել է,Google-ի ասելով,ավելի կատարյալ մի կայք,որի անվանումն է Picmonkey: Այն ունի շաաատ գործիքներ և էֆֆեկտներ նկարներն ավելի գեղեցիկ դարձնելու համար:

Գուցե Apple-ը հետաձգի iPhone 5-ի թողարկումը


Apple ընկերությունը կարող է հետաձգել iPhone 5-ի թողարկումը մինչև 2012թվականի հոկտեմբեր, - գրում է «Գազետա»-ն:
Հետաձգման պատճառը միկրոչիպերի մատակարարման հետ կապված խնդիրներն են, որոնք նախատեսված են գերարագ կապ ապահովելու համար:
Սակայն, ինչպես պնդում են փորձագետները, սպառողների սպասումները կիրականան. նոր սարքերի պատյանը կարող է պատրաստված լինել «հեղուկային մետաղից», իսկ նրա դիզայնը կտարբերվի նախորդ 4 և 4S մոդելներից, որոնք նման էին միմյանց:
Վերլուծաբանները դեռևս դժվարանում են նշել նոր սմարտֆոնի գինը, բայց նրանք համոզված են, որ Apple-ը չի իջեցնի նոր մոդելի արժեքը:
  
Վերցված է tert.am-ից: