15-ամյա Հայկը դեռ չի մտածում ապագայի մասին, ինչպես ինքն է ասում, կարեւորը մրցակցությունն է, որ կա տղաների մեջ. այն է` որքան կարող են շատ ընկերուհիներ ունենան. «Հա բա ի՞նչ, էտ ա էլի հիշվելու սաղ կյանքում, քանի ջահել ենք, պիտի վայելենք կյանքը»,- ասում է նա: 16-ամյա Սուրենն էլ հակառակ կարծիքին է. «Ես հիմա պարապում եմ, որ ընդունվեմ, անգամ ժամանակ չեմ ունենում ընկերներիս հետ զբոսնելու ,ուզում եմ այնպիսի մարդ դառնալ, որ ծնողներս հպարտանան ինձնով»:
15-ամյա Մելինեն հավատացնում է իր համար հիմա ամենակարեւորը ուսում ստանալն է. «Ուզում եմ լավ սովորել, որ հետո կարողանամ աշխատանել ու ինչ-որ չափով օգտակար լինել ծնողներիս: Հետո նոր միայն կմտածեմ ընտանիք կազմելու մասին: Հասկանում եմ, որ ապրում ենք 21-րդ դարում, բայց պետք չէ մոռանալ` ով ենք և որ ազգի ներկայացուցիչ: Մեր երիտասարդությունը շատ է փոխվել դեպի վատը, իհարկե`ոչ բոլորը:Կորել է մեծերի հանդեպ հարգանքը, ինչը ցավալի է»,-ասում է նա:
No comments:
Post a Comment