The Financial Times-ը գրում է, որ հրթիռա-տիեզերական ոլորտի չինացի մասնագետներն այժմ իրականացնում են Լուսնի վրա մարդ իջեցնելու նախնական նախագծի համար անհրաժեշտ հետազոտությունները: Փորձագետների գնահատմամբ` 2020-ից շուտ թռիչքը տեղի չի ունենա:
Պաշտոնական փաստաթղթում նշվում է նաեւ նոր արբանյակների եւ չինական տիեզերական ուղեծրային կայանի ստեղծման եւ գիտական առաքելության մշակման մասին: 2016-ին Չինաստանը մտադիր է տիեզերագնացությունում հասնել նոր տեխնոլոգիական թռիչքի: Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից հետո Չինաստանը երրորդ երկիրն է, որ մարդ է ուղարկել տիեզերք:
2011թ. սեպտեմբերին Չինաստանն ուղեծիր դուրս բերեց տիեզերական կայանի առաջին մոդուլը: «Տյանգուն-1»-ն ուղեծրում պետք է աշխատի մոտ երկու տարի: Նոյեմբերին «Շենչժոու-8» տիեզերանավը հաջողությամբ թռիչք կատարեց եւ կցվեց «Տյանգուն-1»-ին:
No comments:
Post a Comment