Anonymous հաքերային միջազգային խմբի անդամները, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելու առնչությամբ, Youtube վիդեոհոսթինգում տեսանյութ են զետեղել, որում, մասնավորապես, ասվում է.
«1915թ. թուրքերը միլիոնավոր հայերի են սպանել։ Այժմ դուք պետք է պատասխան տաք ձեր արարքների համար։ Թուրքերի կողմից մոտ երկու միլիոն մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ, կանայք, և դուք դեռ ժխտում եք ցեղասպանության իրողությունը։ Դուք նաև հայերի պատմական հողն եք զավթել։
Ձեզանից շատերը հնարավոր է՝ չեն լսել Հայոց ցեղասպանության մասին, բայց լսել են հրեաների ցեղասպանության մասին։ Գերմանիան իր արարքների համար մինչ օրս շարունակում է «վճարել» հրեաներին, և այժմ ժամանակն է, որպեսզի Թուրքիան հետ վերադարձնի մեր հողերը և հատուցի կորսված կյանքերի համար։ Սա Ձեզ ուղղված զգուշացում է. մենք սկսելու ենք մեր թիրախը դարձնելը Թուրքիայի կառավարական կայքերը՝ մինչև ցեղասպանությանը ճանաչումը։
Ֆրանսիայի դեմ ձեր դիմադրությունն անօգուտ է։ Ֆրանսիացի սենատորներն ընդունելու են այդ օրինագիծը (տեսանյութը Youtube –ում է զետեղվել հունվարի 25–ին, հաղորդագրությունը, հավանաբար, դրանից առաջ է տարածվել, քանի որ Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների մասին օրինագիծը քննարկեց և քվեարկության դրվեց հունվարի 23–ին), և նրանց (սենատորներին) հարյուրավոր պատմաբաններ են աջակցում։ Դուք չեք անդամակցելու Եվրամիությանը։
Սա նաև Հայոց ցեղասպանության փաստը դեռևս չընդունած բոլոր երկրների դեմ ուղղված «մեսիջ է»։ Սա կատակ չէ։ ԱՄՆ–ում յուրաքանչյուր չորս տարին մեկ ԱՄՆ նախագահ դառնալ ցանկացող յուրաքանչյուր պաշտոնյա հայ ժողովրդին ասում է, թե ճանաչելու է Հայոց ցեղասապանությունը, ԱՄՆ–ը, սակայն, դեռևս չի ճանաչել այն։ Եթե նման բան տեղի ունենա հաջորդ տարի, մենք կսկսենք մեր թիրախը դարձնել ԱՄՆ–ի պաշտոնական կայքերը։
Մենք Anonymous ենք։ Մենք լեգիոն ենք։ Չենք ներում և չենք մոռանում։ Սպասեք մեզ»։
No comments:
Post a Comment