ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի բնակիչ Էրիկ Քենը դանակահարության մեղադրանքով ձերբակալվել է, տեղեկացնում է Huffington Post-ը։
Նշվում է, որ Էրիկը սպանել է հարազատ եղբորը, իսկ սպանության պատճառ է հանդիսացել McDonald’s-ի սրճարաններից մեկում ծագած վեճը։
Ըստ Էրիկի՝ նրա եղբայրը՝ Ջինը, չի ցանկացել իր հետ կիսել համբուրգերի, ինչպես նաև ձվի կտորը, այդ փաստը վհատեցրել է նրան: Երիտասարդը գրպանից հանել է փոքրիկ դանակն ու սպառնացել, որ կսպանի եղբորը։ Վերջինը կարծել է, թե Էրիկը կատակում է, ու շարունակել է ուտել։ Էրիկը մի քանի անգամ դանակահարել է Ժենեին։
Հաղորդվում է, որ Էրիկ Քենը նախկինում մի քանի անգամ դատված է եղել։
No comments:
Post a Comment